ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Փաշինյանի «առևանգման» խորքային շերտերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշոտ Փաշինյանի «առևանգման» պատմությունը մի շարք շերտեր է պարունակում։ Առաջին և հիմնական տպավորությունը, որ կարելի է ստանալ, ինչն էլ գրեթե յուրաքանչյուրն իր պարտքն է համարում արտահայտելու, որ այս սադրանքով փաշինյանական իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը Արցախը հանձնելու թեմայից։

Իհարկե այս պնդման մեջ որոշակի ճշմարտություն կա, առավել ևս, որ ՀՀ գործող իշխանութունները 5 տարի շարունակ օգտագործում են այս մանիպուլացիոն տեխնոլոգիաները, իսկ հանրությունն էլ հաճույքով ամեն անգամ ուտում է այդ կուտը։

Սակայն առավել ուշագրավ է այս պատմության այլ շերտեր, ըստ էության Աշոտ Փաշնյանի առևանգման պատմությունով փորձում են նաև շեղել վերջին օրերին Հայաստանը ցնցած տոննարերով կոկայինի թեմայից։ Հասկանալի է, որ այդ կոկայինի հետքերը բերում են դեպի իշխանական վերին օղակներ։ Առանց այդ մակարդակի Հայաստան չէր կարող պարբերաբար տոննաներով թմրանյութ մտնել, թեկուզ տարանցման նպատակ, և նման ապօրինի գործունեության երաշխավորը մեկ մարդ է, կամ էլ նրա մերձավոր շրջապատից թե՛ օլիգարխիկ և թե՛ ուժային։ Նման գործարքներ և գործողություններ իրականացնելու համար հարկավոր են բանկեր, որտեղ փողերի լվացում իրականացվի և փոխանցվի, բնականաբար այդ բանկերը պետք է լինեն սերտ կապերի մեջ գործող իշխանությունների հետ։ Ուժայիններն էլ պետք է երաշխիքներ տան, որ ապօրինի ապրանքը անվնաս մտնելու և դուրս է գալու Հայաստանում, հնարավոր է մի փոքր մասն էլ մնա մեր երկրում տեղական «օգտագործման» համար։

Ըստ էության Էկվադորից և հարավ-ամերիկյան այլ երկրներից Հայաստան թմրանյութերի տեղափոխման համար լուրջ և չափազանց ազդեցիկ ցանց պետք է լինի, առանց դրա անհնար է։ Ի դեպ ուշագրավ է, որ այս Աշոտ Փաշինյանի պատմությամբ հստակ թիրախավորվում է «Որդիների կանչ» ՀԿ-ն, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից։ Փորձում են կոտրել այս կազմակերպության ողնաշարը, նրանք, որ դուրս են նախկիններ, ներկաներ դիսկուրսից, շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում իշխանության համար, քան տիտղոսային ընդդիմությունը։ Զոհվածների հարազատներն ավելի կոշտ են իրենց տրամադրություններում, պատերազմում կորցրել են ամենաթանկը և պատրաստ են առավել արմատական գործողությունների, նաև կարող են ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել փաշինյանական վարչախմբի համար, քան տիտղոսային ընդդիմությունը, ուստի և Փաշինյանը իր որդու միջոցով փորձում է «մի ձեռքով երեք ձմերուկ բռնել»։

Լուսինե Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular