Ոսկու արժեքը եռօրյա նվազումից հետո վերականգնվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու արժեքն ուրբաթ առավոտյան փոքր-ինչ բարձրանում է՝ վերականգնվելով եռօրյա նվազումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 4,55 դոլարով կամ 0,23 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 964,25 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,66 տոկոսով՝ մեկ ունցիան 23,79 դոլար։