ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժեղացված ծառայություն Տավուշի մարզում. արդյունքներն ամփոփվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը մայիսի 17-ին կազմակերպել էր ուժեղացված ծառայություն ողջ մարզի տարածքում: Մասնակցում էին վարչության և տարածքային բաժինների գրեթե բոլոր ծառայություններից ոստիկաններ, այդ թվում` մարզի պարեկները: Արդյունքներն ամփոփվել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Իջևանի բաժնի սպասարկած տարածքում տարբեր իրավախախտումների համար կազմվել է 18 արձանագրություն, Դիլիջանի տարածքում` 15 արձանագրություն, նաև հայտնաբերվել է երկու դանակ, Նոյեմբերյանում կազմվել է 5 արձանագրություն, հայտնաբերվել է մեկ դանակ, Տավուշում` կազմվել է 12 արձանագրություն, հայտնաբերվել են երեք դանակ և կանեփի սերմ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական մարմին:

Ուժեղացված ծառայությունները լինելու են պարբերական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular