ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական թեման է. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ պատմական դեր է խաղացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայ գործընկերոջ հետ հանդիպմանը։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատմանը։ Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է։

Այս համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ բոլոր լուծումները գտնելու ժամանակ՝ եւ խաղաղության պայմանագրի, եւ բոլոր ճանապարհների ապաշրջափակման, եւ  սահմանի սահմանազատման հետ կապված՝ հետագա սահմանագծմամբ։ « Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ պատմական դեր է խաղացել:

Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են։ Այս կարգավիճակով Ռուսաստանը կձգտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա իրադարձություններն օգտակար լինեն եւ կոնկրետ արդյունքներ տան»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա եռակողմ հանդիպման գլխավոր թեման է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular