ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բիբլիո-Գլոբուսի» Հայ-Ռուսական ակումբը կներկայացնի Յուրի Գրիգորյանի ստեղծագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մայիսի 22-ին տեղի կունենա «Բիբլիո-գլոբուսի»՝ ԴԱԻԱԼՈԳ կազմակերպության հետ համատեղ հիմանդրված Հայ-Ռուսական ակումբի հերթական նիստը, որի ընթացքում կկայանա Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի «Գեղանկար» ալբոմի շնորհանդեսը։ Ալբոմը ընդգրկում է 1973-2021 թթ․ նկարչի կողմից ստեղծված աշխատանքները։ Նույն օրը «Բիբլիո-Գլոբուսում» կներկայացվեն նաև Յուրի Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքները։

Միջոցառման բանախոսներն են․

Յուրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ,

Անդրեյ Զոլոտովը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ, արվեստագետ, պրոֆեսոր,

Վարդվան Վարժապետյանը՝ գրող, թարգմանիչ և հրապարակախոս,

Լեոնիդ Բեժինը՝ գրող, արևելագետ,

Յուրի Նավոյանը՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, «Բիբլիո-Գլոբուսի» Հայ-Ռուսական ակումբի համակարգող։

 

Յուրի Գրիգորյանը ծնվել է Արցախում, ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 1969 թ․ ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանի թատերական բաժինը, իսկ 1976 թ․՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը, պրոֆեսսոր Ն․ Պոնոմարյովի դասարանը։

Գեղանկարչի ստեղծագործության հիմնական հատկանիշներն են վառ գունային հագեցածությունը, բարդ հյուսվածքը, ներդաշնակորեն կառուցված կոմպոզիցիան։ Յուրի Գրիգորյանի տասնյակ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների պետական թանգարաններում և պատկերասրահներում, այդ թվում՝ Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում և այլն։

Յուրի Գրիգորյանի ստեղծագործությանը նվիրված է երկու մենագրություն, նրա կենսագրական մատենագիտությունը ներառում է քառասուն անուն հրատարակություն։ Դրանց հեղինակների թվում են Ռուսաստանի առաջատար արվեստագետներ, գրողներ և լրագրողներ։

Նա 2006 թ․ ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է «Ռուսաստանի վաստակավոր նկարիչ» կոչման, 2010 թ․ դարձել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, 2018 թ․ պարգևատրվել է նույն ակադեմիայի Ոսկե մեդալով։ 2022 թ. Յուրի Գրիգորյանը դարձել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular