ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փակ նիստում կոկաին ներկրող բարձրաստիճան պաշտոնյաների անուններ տվե՞լ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես հետեւում եմ տարբեր զեկույցների եւ դրանցում նշվում է, որ ՀՀ-ում թմրանյութերի օգտագործումը վերջին տարիներին բավական շատացել է. սա նաեւ որոշ ինստիտուտների այս ուղղությամբ ոչ լիարժեք աշխատանքի հետեւանք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մեկ տոննա կոկաինի Հայաստան ներմուծելու փաստին:

«Մենք որպես իշխանություն ամեն ինչ պետք է անենք, որ այդ չարիքը նվազի եւ հասնի մինիմալի, բայց նաեւ որպես հասարակությունը պետք է այդ ամենը անենք»,-ասաց նա:

Տեսակետին, թե առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավման հնարավոր չէր նման ծավալի կոկաին ներկրել Հայաստան, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես չեմ  կարող գնահատական տալ, բայց այն բոլոր պաշտոնյաները, եթե կան այդպիսիք, որոնք ներգրավված են, պետք է պատժվեն: Ես նաեւ չեմ բացառում, որ եղել է որոշակի շրջանառություն, որը չի բացահայտվել: Սա շատ ցավալի իրականություն է»:

Հարցին, թե վարչապետի հետ հանդիպման ժամանակ անուններ հնչե՞լ են, Նիկոլ Փաշինյանը կասկածո՞ւմ է ինչ-որ մեկի, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Եթե ԱԱԾ-ն ունի կասկածներ, անպայման ինչ-որ փուլում կհրապարակի դրանք: Ես լիահույս եմ, որ  այդ կասկածները կլինեն թիրախավորված եւ ներգրավված անձինք պատասխանատվության կենթարկվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular