ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի ավելի քան 70 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կանադան իր պատժամիջոցների ցուցակներում կներառի ավելի քան 70 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության եւ «մարդու իրավունքների խախտման» հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Canadian Press-ը՝ հղում անելով վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն «17 ֆիզիկական եւ 18 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կապված են ռուսական ընկերությունների հետ եւ  ռազմական տեխնոլոգիաներ ու արտադրանք են տրամադրում Ռուսաստանի զինված ուժերին, նշված անձանց ընտանիքի անդամների եւ Կրեմլի էլիտայի անդամների նկատմամբ»:

Բացի այդ, Օտտավան սահմանափակումներ կկիրառի 30 ֆիզիկական եւ ութ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, իբր, «առնչություն ունեն Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներին, այդ թվում՝ Ռուսաստանում ուկրաինացի երեխաների տեղափոխման եւ խնամակալության հաստատման հետ»:

 

Թրյուդոն ուրբաթ գտնվում է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում, որտեղ մասնակցում է Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular