ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ Նուբարաշենի աղբավայրում չկա լուրջ հսկողություն, ամեն անգամ կարող է նման անկառավարելի վիճակ ստեղծվել․ բնապահպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշենի աղբավայրում երեկ բռնկված հրդեհն առաջինը չէ, դրանք առաջանում սխալ կառավարման հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

«Այնտեղ չի արվում աղբի սորտավորում, տեսակավորում, վտանգավորներն անվտանգներից չեն առանձնացվում։ Պետք է հաշվի առնել, որ հիմա աղբ ավելի շատ է հավաքվում, քան 10 տարի առաջ էր, որովհետեւ մենք ամեն ինչ գնում ենք փաթեթավորված տեքստով, մեծ քանակությամբ պլաստիկ եւ վնասակար նյութեր ենք օգտագործում։ Քանի տարի այս վիճակում է աղբավայրը, եւ ոչինչ չի արվում, որ հնարավոր հրդեհի ռիսկերը կառավարելի լինեն։ Տարիներով ահազանգում ենք, բայց գործուն քայլեր չենք տեսնում»,- ասաց Զարաֆյանը։

Զարաֆյանի խոսքով՝ հրդեհից զատ ամեն օր աղբավայրում տեղի է ունենում թթվածնի դանդաղ այրում, օդ են արտանետվում առավել վնասակար նյութեր։

 

«Սա շատ ավելի վտանգավոր գործընթաց է, որը տեղի է ունենում ամեն օր։ Այս հրդեհից հետո գազերը շատ արագ են մարելու, բայց, բնականաբար, արտանետվող շատ վատ ազդեցություն կարող են ունենալ հատկապես մերձակայքում ապրող մարդկանց համար։ Արդեն վնասների չափերը եւ հրդեհի կոնկրետ պատճառը պետք է Շրջակա միջավայրի նախարարությունը պարզի, սակայն քանի դեռ չի գործում լուրջ հսկողություն եւ լավ կառավարում նման հրդեհներ անընդհատ կարող են լինել։ Ամեն անգամ կարող է նման անկառավարելի վիճակ ստեղծվել»,- ընդգծեց բնապահպանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Այն տեղայնացվել է, սակայն դեռ չի մարել

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular