ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր հայկական ընկերությունն է ներառվել ԱՄՆ սանկցիաների ցուցակում․այն նախկինում ևս սկանդալի կենտրոնում էր հայտնվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնել էինք՝ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ եւ արտահանման սահմանափակումներ է հայտարարել 71 ընկերությունների նկատմամբ, 69-ը՝ Ռուսաստանից, 1-ական Ղրղըզստանից եւ Հայաստանից, ուրբաթ հայտնել է առեւտրի նախարարությունը:

Առեւտրի նախարարության հրապարակած որոշման համաձայն՝ սահմանափակումների ենթարկված հայաստանյան ընկերությունը «Մեդիսար» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Երևան, Գետառի փող., 4/9 շենք հասցեում։ Այն զբաղվում է լաբորատոր սարքավորումների, գործիքների ու նյութերի վաճառքով։

Որոշման մեջ նշվում է, որ ընկերության նկատմամբ նման պատժամիջոցների կիրառման պատճառը «վերջնական օգտագործման ստուգման հաջող իրականացմանը խոչընդոտող վարքագիծն է»։

Նշենք, որ «Մեդիսար» ՍՊԸ-ն 2021 թվականին Առողջապահության նախարարության պատվերով Հայաստան էր ներմուծել պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման հոսքագիծը։ NEWS.am-ն անդրադարձել էր հոսքագծի գնման արդյունքում ընկերության կողմից հնարավոր գերշահույթ ստանալու փաստին, ինչը հիմք էր հանդիսացել,  որպեսզի հիշյալ գործարքն ու ընկերությունը հայտնվի   իրավապահների ուշադրության կենտրոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular