ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը որոշել է. Արցախում հանրաքվե կանցկացվի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի: Ընդ որում` Բաբայանը պահանջում է իրեն պետնախարար նշանակել: Մյուս կողմից, իշխանության ներսում` խորհրդարանում եւ կառավարությունում, հանգիստ չէ: Արցախի ԱԺ նախագահն էլ նախօրեին պահանջ է հնչեցրել` Արայիկ Հարությունյանը կա՛մ հրաժարական տա` գնա նոր ընտրությունների, կա՛մ վստահության հանրաքվե անցկացնի երկրում:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը մի քանի օր առաջ հայտարարել էր քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ նոր մարմին ձեւավորելու մասին, որտեղ կընդգրկվեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը: Սակայն կոնսուլտացիաները չեն ստացվում, քաղաքական ուժերը մի սեղանի շուրջ նստել չեն կարողանում, եւ որեւէ համաձայնություն` գործող իշխանությունների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ չի կայանում:

Երեկ մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել` կանգ առնելով վստահության հանրաքվե անելու առաջարկի վրա: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում հանրաքվեն կկազմակերպվի, եւ Արցախի ժողովուրդը կպատասխանի մեկ հարցի` վստահո՞ւմ է արդյոք Արցախի նախագահին, թե՞ ոչ: Եվ ներքաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի` այս կողմ կամ այն կողմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular