ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինուժը մարտական անօդաչու թռչող սարքեր է կիրառել ադրբեջանական բանակի դիրքերի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rus-bel.online-ն գրում է, որ մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 07:15-ի սահմաններում, հայկական զինված ստորաբաժանումներն անօդաչու թռչող սարքեր են կիրառել ադրբեջանական բանակի դիրքերի դեմ Քալբաջարի շրջանի Ելիջա գյուղի ուղղությամբ։

Հրթիռակոծության վայրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի կողմից նետված արկերի մնացորդներ։ Նախնական տվյալներով արկերը եղել են ինքնաշեն։ Ադրբեջանական բանակի կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Բաքուն ասել է, որ մտադիր է պատասխան հարված հասցնել:

Իր հայտարարության մեջ Ադրբեջանն ընդգծել է, որ առկա լարվածության պատասխանատուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Նրանց խոսքով, անօդաչու սարքերի օգտագործումը տարածաշրջանում իրավիճակը սրելու Հայաստանի ռազմավարության մաս է կազմում։

Ադրբեջանական ռեսուրսների համաձայն հարձակման ժամանակ օգտագործվել է նոր անօդաչու թռչող սարք, որի կիրառումը նախկինում չի գրանցվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular