ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին:

«ՀՀ սահմանադրությունում գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է  ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների միջոցով, ու իշխանությունը ժողովրդին է պատկանում անօտարելի ձևով: Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն», - ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը պետական հասկացություն է, ազգը՝  էթնիկ հասկացություն:

«Ազգը պարտադիր չէ, որ լինի ՀՀ իրավաքաղաքական սուբյեկտ, պարտադիր չէ, որ լինի քաղաքացի, որովհետև կարող է լինել հայ, բայց Ֆրանսիայի քաղաքացի, չնայած, հիմա մեր քաղաքականությունները պետք է լինեն այնպես, որ ազգ ու ժողովուրդ հասակցություններն ինչ-որ ձևով նույնականանան, մանավանդ որ,  հիմա ունենք նաև երկքաղաքացիության հնարավորություն ու կա հնարավորություն, որ աշխարհի բոլոր հայերը նաև ունենան  ՀՀ քաղաքացիություն և այս ճանապարհով մենք կարող ենք ազգ ու ժողովուրդ հասկացությունները նույնացնել եւ նույնականացնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հարց է հնչեցրել, էթե մենք այս տարածաշրջանում ապրելու մեր հնարավորությունն  ու տեսլականը տեսնում ենք հետևյալ կերպ, որ մենք այստեղ կարող ենք ապրել միայն կամ հիմնականում որևէ  արտաքին ուժի աջակցությա՞մբ, թե՞ մենք այս տարածաշրջանում կարող ենք ապրել նաև ինքնուրույն, եւ ընդգծել է, որ պետք է պատասխան տալ այդ հարցին:

«Ո՞րն է երկու մոդելի տարբերությունը. առաջին մոդելն այն է, որ մենք ապրում ենք մի տանը, որի շուրջ կան  էլի ուրիշ տներ ու այդ ուրիշ տների հետ  մեր հարաբերություններն, ըստ էության, այնպիսին են, որ մենք, առանց ոստիկանության կամ  այլ ուժերի ներկայությամբ այստեղ չենք կարող ապրել, որովհետև մենք ունենք կոնֆլիկտներ  ու դրանք, ըստ էության, անլուծելի են:  Կա երկրորդ մոդելը. այնուամենայնիվ, մենք որոշում ենք, որ  մենք պետք է հարաբերությունները կարգավորենք այնպես մեր կողքի տների հետ, որ մենք այդտեղ անցնել-դառնալիս, հյուր հրավիրելիս անընդհատ պրոբլեմների ու կենսական սպառնալիքների ներքո չլինենք»,- ասել է Փաշինյանը:

Նա ամփոփելով  նշել է, որ ազգային գաղափարախոսության վերնագիրը պետք  փոխել ու դարձնել պետական գաղափարախոսություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular