ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակունյաց պողոտան մի քանի րոպե փակ պահելուց հետո քաղաքացիները որոշեցին երթով շարժվել կառավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթի դատարանի բակում հավաքված քաղաքացիները Արշակունյաց պողոտան մի քանի րոպե փակ պահելուց հետո որոշում կայացրեցին երթով շարժվել կառավարության շենք: Նրանք պահանջում են ահապաղ ազատ արձակել զոհված Ժորա Մաիտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին:

Նրանք վանկարկում են «Ազատություն», «Առանց Նիկոլ Հայաստան»:

Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Նշենք, որ րոպեներ առաջ դատարանը մեկ ամսվո կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular