ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կառավարությունը ամեն կարմիր գիծ հատել է, ամեն մի սրբություն ոտնահարել. զոհվածների ծնողները կոչ են անում միանալ իրենց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհվածների ծնողները կանգ առան «Որդիների կանչ» ՀԿ գրասենյակի մոտ եւ քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց:

«Հանուն Գայանեի մենք այսօր ոտքի ենք կանգնել, ժողովուրդ, միացեք մեզ, որովհետեւ այս կառավարությունը ամեն մի կարմիր գիծ հատել է, ամեն մի սրբություն ոտնահարել, այժմ կպնում են հերոսածին ծնողին, որը միայնակ մեծացրել է որդուն ու աղջիկան, որդին զոհվել է հանուն հայրենիքի, իսկ այսօր նրան կալանքի տակ են վերցրել»,- ասաց զոհվածի հայր Վահիդ Սահակյանը:

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ տղաները զոհվել են բոլորի համար եւ այսօր բոլորը պետք է միանան իրենց պայքարին, քանի որ բոլորն էլ հավատացել եւ խաբվել են ներկայիս իշխանություններին:

Նշենք, որ այսօր դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:

 Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular