ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայում կործանվել է F-18 ռմբարկու-կործանիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի ՌՕՈւ Սարագոսայի ավիաբազայի F-18 ռմբարկու-կործանիչը շաբաթ օրն ընկել է ռազմակայանի տարածքում, տեղեկացրել է El Mundo-ն։

Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է տեղի ժամանակով ժամը 12.10-ին, երբ օդաչուն թռել է ռազմակայանի վրայով եւ ցուցադրական մանեւրներ կատարել։ Այդ պահին, դեռեւս չպարզված պատճառներով, ինքնաթիռն ընկել է։

Օդաչուն ժամանակին սեղմել է կոճակն ու կարողացել կատապուլտացվել ինքնաթիռի ընկնելուց առաջ, բայց, ըստ նախնական տվյալների, ոտքերի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Նա գիտակցությունը չի կորցրել, բժշկական ուղղաթիռով անհապաղ տեղափոխվել է բուժկենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա 15-րդ թեւի կապիտան է, թռել է ավելի քան 1 000 թռիչքային ժամ։

Հրշեջները պատահարի վայր են ժամանել կործանիչի ընկնելուց մի քանի րոպե հետո՝ մարելու սկսված հրդեհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular