ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Բազմածեծ. Բազմասեր Առաքելյանը արշավն սկսել է ծեծուջարդով. հիմա էլ թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածուն է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը նախընտրական արշավը սկսել է ծեծուջարդով։ Նախօրեին մենք գրել էինք, որ ծեծկռտուքը է եղել Բազմասեր Առաքելյանի եւ նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջեւ։ Այս դեպքից հետո Բազմասեր Առաքելյանը Արագածոտնի մարզի հայրենի Փարպի գյուղում գտնվող իր տունն է հրավիրել դաշնակցական համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի է ենթարկել նրան, որին տեղափոխել են հիվանդանոց։ Պատգամավորներն ու կողմնակիցները նաեւ հարձակվել են տուժածի եղբոր վրա։

Նշենք, որ այս միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում։

Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով՝ հիմա դաշնակցականները սպառնում են Առաքելյանին։ Բազմասեր Առաքելյանն այժմ թիրախավորել է Արագածոտն մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Նաիրի Սահակյանին։ Նրա հետ հարաբերությունները եւս լարված են։ Նաիրի Սահակյանի հետ լարված է նաեւ ՀՀԿ-ական, հիմա ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրված Խաչիկ Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular