ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հայտարարել է համաշխարհային տնտեսության գործնական ապադոլարիզացիայի մեկնարկի մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է համաշխարհային տնտեսության ապադոլարիզացիայի մեկնարկի մասին։ Այս մասին ԱԳՆ ղեկավարն ասել է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXI վեհաժողովում, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ապադոլարիզացիան սկսվել է թե՛ գործնականում, թե՛ հայեցակարգային ելույթներում։ Որպես BRICS-ի մաս, Բրազիլիան արդեն առաջարկել է օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում լրջորեն դիտարկել այս ասոցիացիայի շրջանակներում ֆինանսական կարգավորումների պաշտպանության խնդիրները»,- ասել է Լավրովը։

Նախարարը կարծիք է հայտնել, որ ապադոլարիզացիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կիսում են բազմաթիվ երկրներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular