ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի օգտվի Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, որը Ռուսաստանը ներառել է իր ուղղությունների ցուցակում եւ արդեն սկսել է թռիչքները, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Ես կոչ եմ անում ձեզ միանալ բոյկոտին»,- ասել է նա։

Զուրաբիշվիլու խոսքով՝ Georgian Airways-ը ընկերություն է, որն «օգտվում է իրավիճակից, որպեսզի հարստանա»։

 

«Այդպես եղել է բոլոր կառավարությունների օրոք, շարունակվել է եւ քովիդի ժամանակ, եւ հիմա էլ նրանք օգտվում են նոր իրողությունից, որն անընդունելի է մեր բնակչության շատ մեծ մասի համար»,- ասել է Վրաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ ինքը բոյկոտելու է ավիաընկերությանը, «որը փողի համար պատրաստ է ամեն ինչի, եւ բոլորը տեսել ու լսել են նրա ղեկավարության հրճվալից հայտարարությունները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular