ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը վճռական անհամաձայնություն է հայտնել «Մեծ յոթնյակի» հայտարարությունների առնչությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մեծ յոթնյակը» խոսում է «խաղաղության, կայունության եւ բարգավաճման շարժման» մասին, բայց իրականում խոչընդոտում է միջազգային խաղաղությանը, վնաս հասցնում տարածաշրջանային կայունությանն ու ճնշում այլ երկրների զարգացումը։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում։

«Այդ գործողությունները միջազգային վստահություն չեն առաջացնում։ Ուշադրության չառնելով Չինաստանի լուրջ անհանգստությունը՝ «Մեծ յոթնյակը» պնդել է Չինաստանի հետ կապված հարցերի մանիպուլացման մեջ, վարկաբեկել եւ հարձակումներ է գործել Չինաստանի դեմ եւ կոպտորեն միջամտել Չինաստանի ներքին գործերին։ Չինաստանը չափազանց դժգոհ է եւ վճռական անհամաձայնություն է հայտնում այս առթիով եւ բողոք է ներկայացրել գագաթաժողովի կազմակերպիչ Ճապոնիային եւ համապատասխան այլ կողմերի»,- նշվել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Թայվանի հարցի լուծումը չինացի ժողովրդի գործն է եւ պետք է լուծվի չինացի ժողովրդի կողմից, ընդգծել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մեծ յոթնյակը» շարունակում է  հայտարարել խաղաղության պահպանման մասին Թայվանի նեղուցի միջոցով, բայց երբեք չի հիշատակում իր անհամաձայնության մասին «Թայվանի անկախության» հարցում։ Ոչ ոք չպետք է թերագնահատի չինացի ժողովրդի ամուր կամքը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հոնկոնգի, Սինցզյանի եւ Տիբեթի գործերը Չինաստանի ներքին գործերն են, եւ Չինաստանը դեմ է արտաքին ուժերի ցանկացած միջամտության «մարդու իրավունքների» քողի ներքո։ G7-ը պետք է դադարի մեղադրել Չինաստանին Հոնկոնգի, Սինցզյանի եւ Տիբեթի հետ կապված հարցերում եւ մտածի սեփական պատմության ու մարդու իրավունքների խախտումների մասին։

Չինաստանը միջազգային ծովային իրավակարգի պաշտպանն է։ Ներկա իրավիիճակը Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում ընդհանուր առմամբ կայուն է։ Համապատասխան երկրները պետք է հարգեն խաղաղության եւ կայունության պահպանման տարածաշրջանի երկրների ջանքերը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «տնտեսական հարկադրանքին», ապա իսկական «հարկադրանքը» Միացյալ Նահանգներն է, որը քաղաքականացնում է տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները եւ դրանք վերածում զենքի միակողմանի պատժամիջոցներ մտցնելով։ Խորհուրդ ենք տալիս «Յոթի խմբին» չլինել տնտեսական հարկադրանքի համամասնակիցը։

Չինաստանը միշտ կողմ է եղել ինքնապաշտպանության եւ պաշտպանության միջուկային ռազմավարությանը, միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը եւ իր միջուկային ուժերը պահել է նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Չինաստանը հինգ միջուկային երկրներից միակն է, որը ստանձնել է վերոնշյալ պարտավորությունը։ Չինաստանի դիրքորոշումը բաց է եւ ուղղագիծ, այն չի կարելի խեղաթյուրել կամ աղավաղել»,- նշել է Չինաստանի ԱԳՆ-ն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular