ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային:

Նշենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները ավելի վաղ անժամկետ նստացույցի մասին էին  հայտարարել:

Քիչ անց նրանց կմիանան նաեւ Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները:

Նշենք, որ ակցիան հսկում են հարյուրավոր ոստիկաններ, փակ են Հանրապետության հրապարակին հարակից փողոցները:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular