ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում` մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-25-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 20-ի ցերեկը, 21-ը սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+ 9, ցերեկը՝ + 12 + 15,

Լոռիում՝ գիշերը՝ +7 + 11, ցերեկը՝ + 13+ 17,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 11 + 13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 17 + 21,

Արարատում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 20 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 20 + 22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 24 + 27։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular