ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հրաժարվում է հայկական տրանզիտից. դեպի Երևան չվերթերը չեղյալ են հայտարարվել որպես անհարկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ վրացական Georgian Airways ավիաընկերությունը չեղարկել է տարանցիկ չվերթները դեպի Մոսկվա Երևանով, քանի որ արդեն սկսում է ուղիղ չվերթներ դեպի ՌԴ մայրաքաղաք։ Այս մասին,  հայտնում է Անդրկովկասյան Հանրապետության ավիափոխադրողը։

«Մայիսի 20-ից հետո բոլոր տարանցիկ չվերթները չեղյալ են հայտարարվել, ինչպես բոլորին է հայտնի, կլինեն ուղիղ չվերթեր».- նշված է հաղորդագրությունում:

Մինչև վերջերս Georgian Airways-ը Երևանով էր թռիչքներ իրականացնում դեպի Մոսկվա։ Երկրների միջև ուղիղ չվերթերը վերականգնելու Ռուսաստանի որոշումից հետո վրացական ավիաընկերությունը դիմել է ուղիղ չվերթներ իրականացնելու համար և ստացել թույլտվություն։ Ավիաընկերությունը Թբիլիսիից Մոսկվա ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական յոթ անգամ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular