ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն իրեն անվանել է «առաջատար տերություն» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mignews.com-ը գրում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջատար երկրների հնգյակում է։ Գեներալն ասել է, որ Թեհրանը մտադիր է ակտիվորեն աշխատել անօդաչուների համաշխարհային շուկայում իր առաջատար դիրքերն ամրապնդելու համար։

Բաղերին կենտրոնացել է այն փաստի վրա, որ իրանական անօդաչու սարքերը հայտնի են ողջ աշխարհին։ Նրա խոսքով «անօդաչու սարքերի բարձր ճշգրտության շնորհիվ դրանք կարող են օգտագործվել ամենաբարդ խնդիրները լուծելու համար»։

Իրանը տարբեր դասերի անօդաչու սարքերի արտադրության 37 տարվա փորձ ունի։ Իրանցի ինժեներները շարունակում են խոստումնալից անօդաչու թռչող սարքերի նախագծումը։ «Անօդաչու թռչող սարքերի ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը բխում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերից»,- ասել է Մոհամմադ Բաղերին։

Հարկ է նշել, որ, փորձագետների կարծիքով, իրանական անօդաչու թռչող սարքերի հիմնական մրցակցային առավելությունը դրանց ցածր արժեքն է։ Այդ իսկ պատճառով աշխարհի երրորդ երկրների կառավարությունները ակտիվորեն գնում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։

Աշնան սկզբին իրանցի գեներալ Յահյա Ռահիմը հայտարարել էր, որ աշխարհի 22 պետություններ, այդ թվում՝ Վենեսուելան, Ալժիրը, Տաջիկստանը և Հայաստանը, հետաքրքրություն են ցուցաբերել Իրանում հավաքված անօդաչու սարքեր ձեռք բերելու հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular