ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած շաբաթ գրնցվել է 11 արտակարգ դեպք. տուժել է 87, զոհվել՝ 10 մարդ, արձանագրվել է ինքնասպանության փորձի 6 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ից 21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։

Հրապարակված տվյալների համաձայն՝ արձանագրվել է, մասնավորապես, հրդեհի՝ 47, փլուզման՝ 2, քարաթափման, երկաթգծի ուղիներին պատահարի, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, կեղծ ահազանգի՝ 9, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 24 և 45 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 87, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular