ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, իր փաստարկներով նա զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, որովհետև այդ թեմայով առաջին խոսակցության ժամանակ որդիս իր փաստարկներով զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ ,երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն և խնդիրն այն չէ, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը, հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ընկերների կամ իմ ջոկատի անդամների խմբին վերցնեմ ու պատասխան գործողություն անե՞մ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ», - նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ որդին ասել է, որ նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է և ՀՀ-ում մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։

«Ինքն ինձ ասաց, որ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության ու պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ ադ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու», - ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular