ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարող բովանդակային բացահայտումներ անել. Փաշինյանը՝ ՌԴ կողմից զենք չմատակարարելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այդ հարցին պատասխանեմ, պետք է խոսեմ աշխատանքային մի շարք մանրամասների մասին, որոնք պատեհ չեն այսօր քննարկել, որովհետեւ այդ հարցերը քննարկման փուլում են:  Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ունի Հայաստանի հանդեպ, մասնավորապես, սպառազինության մասով գումարը վճարվել է, զենքը չի մատակարարվել, արդյոք գումարը հետ են տվել:

«Չեմ կարող աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային  բացահայտումներ անել: Կոռեկտ չի լինի»,-ասաց վարչապետը:

Ճշտող հարցին, թե արդյոք Արմեն Գրիգորյանի ասածը կապ ունի վարչապետի ավելի վաղ արած հայտարարությանը, որ մենք մի քանի հարյուր մլն դոլարի պատվեր ենք տվել, բայց զենքը չենք ստացել, Փաշինյանը կարճ պատասխանեց. «Այո, կապ ունի»:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular