ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ի հայտարարությունում անկլավների ու ՀՀ տարածքով միջանցքի մասին կետ է եղել, չեմ ստորագրել. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի, կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելին ասեմ, եղել են գործընկերներ, որոնք իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի: Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը, բայց դա փաստ է»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել. «Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ինձ ասում էին՝ ինստիտուցիոնալ որոշում պետք է լինի, որ երկրի  ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները, հեռախոսային խոսակցությունները  պետք է ձայնագրվեն: Ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն արձանագրվել, որովհետև, եթե արձանագրվեին, շատ մարդիկ շատ բաներ  խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ ՔՊ-ի թիմում էլ եղել են մարդիկ, որոնք դեմ են եղել ստորագրելուն. «Բայց անվանական թույլ տվեք չնշեմ, որովհետեւ եթե դեմերի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկում հայտնվի»:

Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, թե  «անկլավներով ստորագրի»:

«Ես ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի: Ես դրա մասին շատ մանրամասն խոսել եմ նախընտրական շրջանում Աչաջրում: Ես այն ժամանակ ընկալում էի, որ դա լավ մղումով է արվում, որովհետեւ հակառակ կերպ մտածեի, այդ պաշտոնյային հաջորդ օրը աշխատանքից կհանեի: Բայց հետագա իրադարձությունները վերլուծելով վարկած առաջացավ, որ հատուկ այդպես արվում էր, որ նաեւ դա ներքաղաքական բանի համար օգտագործվի, հայտարարության մեջ մի պարբերություն էլ ավել լինի: Դե գնա ապացուցի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular