ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Երեւանի հետ ՀԱՊԿ-ի հարցով․ Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչ պայմանների դեպքում Երեւանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությունում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- ասել է նա։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն կազմակերպություն  է, որը անդամ երկրների շրջանում ունի իր հեղինակությունը,  որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում։ Նա նաեւ  կառույցն անվանել է կազմակերպություն, որն ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular