ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ վիզաների վճարի ավելացումը գործողության մեջ է մտնում մայիսի 30-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023թ․ մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։

Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների  (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոալր։ Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:

Հավելյալ տեղեկությունների ու վիզաների վճարների մասին մանրամասների համար տես

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular