ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են ՌԴ տարածք. Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի դիվերսանտները գրավել են ՌԴ Բելգորոդի մարզի Գորա Պոդիլ գյուղի մշակույթի տունը։ Այս մասին գրում է RT-ի թելեգրամյան ալիքը՝ հղում անելով բնակավայրի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։

«Նրանք շրջապատված են, մենք աշխատում ենք», - հավելել է RT-ի աղբյուրը:

RT-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Գրայվորոն քաղաքի բնակիչները դիվերսանտների ներթափանցումից հետո փորձում էին ինքնուրույն տարհանվել։ Քաղաքում կրակոցներ են լսվում, ծուխ է երևում, հավելել է նա։

Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել էր, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Գրայվորոնի շրջանի տարածք։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Սահմանային ծառայությունը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, հաղորդում է gazeta.ru-ն։

«Պաշտպանության նախարարությունը, ԱԴԾ-ն և Սահմանային ծառայությունը զեկուցել են Ռուսաստանի Դաշնության նախագահին ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից Բելգորոդի մարզ ներխուժելու փորձի մասին։ Աշխատանքներ են տարվում նրանց ռուսական տարածքից դուրս մղելու և այս դիվերսիոն խումբը ոչնչացնելու ուղղությամբ։ Տեղում կան բավարար ուժեր և միջոցներ»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլը լավ գիտի, թե ինչու է Ուկրաինան փորձում դիվերսիա իրականացնել Ռուսաստանի սահմանին՝ տեղեկատվական օրակարգը փոխելու և Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular