ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները․ Գլխավոր քարտուղարի տեղակալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն ասել է, որ դաշինքը վաղ թե ուշ պետք է քննարկի Ուկրաինայի անվտանգության համար երաշխիքները։ Այս մասին նա հայտարարել է Լյուքսեմբուրգում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
«Ես չեմ ուզում կանխորոշել, թե երբ եւ ինչպես: Ես հավատում եմ, որ բաց դռների քաղաքականությունը կմնա իրականություն, եւ հենց որ պայմանները թույլ տան, մենք նման խոսակցություն կսկսենք»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա դաշինքին Ուկրաինայի անդամակցության արագացման հարցով։ Այս մասին հայտարարել էր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։
Այս հարցի շուրջ երկխոսությունը տեղի կունենա Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը եւ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, ասել էր նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցազրույցում ասել էր, որ «բոլորի համար պարզ է, որ տեսանելի ապագայում» Ուկրաինան չի միանա դաշինքին։