ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի խոսքի հիմքում այն է, որ իրենք օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են. Տիգրան Աբրահամյան․ ​​«Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` որքան այս իշխանությունը խոսում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է բանակցեն, դրան հետեւում են ադրբեջանական նոր այլանդակություններ` մի դեպքում տարածքային առաջխաղացման, մյուս դեպքում՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման ձեւով:

— Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել բարի ցանկությունների ու բարի նպատակների մասին, իսկ Ադրբեջանը տեղում գործում է բավականին համակարգված: Հաջորդ փուլում ակնհայտորեն երեւում է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիաներ» իրականացնել: Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմականացված կառույցները, որոնք ինքնապաշտպանական գործառույթ են իրականացնում, ներկայացնել որպես ահաբեկչական կառույցներ, ապօրինի ռազմական ստորաբաժանումներ եւ այլն: Դրանով փորձում է լեգիտիմ հիմք նախապատրաստել Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար: Եվ մինչ Ադրբեջանը դրա համար փորձում է հիմք ձեւավորել, Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում ձեւավորում են այդ հիմքը, ինչն էլ նոր ագրեսիայի է հանգեցնելու:

— Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը: Ըստ նրա` սա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը` Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ալմա-Աթայում հղումը վերաբերում է 1991 թվականի իրավիճակին, իսկ ռուսական գլխավոր շտաբի քարտեզները 1977-78 թվականներինն են: Բայց այս երկու-երեք տարում քննարկվել են տարբեր քարտեզներ, տարբեր պաշտոնյաներ դրա մասին խոսել են, դրանք վերաբերում են 36 թվականի քարտեզներին, 20-ականներին, բայց դրա համատեքստում մեկ կարեւոր բան պետք է հիշել՝ Ալիեւի խոսքի հիմքում այն է, որ իրենք, ըստ ժամանակագրության, օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են: Սա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը, եթե լինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, իրականացնելու է սեփական պատկերացումներով, իսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների զիջողական վարքագիծը, ակնհայտ է, որ Հայաստանն այս պարագայում շարունակելու է զիջել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular