ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի ավագանու հերթական նիստը. օրակարգի 19 հարցից 6-ը փողոցների անվանակոչության մասին է (ուղիղ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանին այսօր՝ մայիսի 23-ին, գումարել է 10-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը, որի օրակարգում ընդգրկված է 19 հարց: Դրանցից 6-ը վերաբերում է փողոցների անվանակոչությանը, 9 հարց չզեկուցվող է:

Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը.

  1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
  2. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
  3. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
  4. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
  5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
  6. Երևանի Ե. Չարենցի փողոցի հ.44 շենքի հ.28 բնակարանի՝ 64,7 քմ 1/2 մասը անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
  7. «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
  8. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
  9. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N527-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
  10. Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին:
  11. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
  12. Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 8-ի N1061-Ա որոշումը և «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  13. Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին:
  14. Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  15. Երևան քաղաքում Էլվինա Մակարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  16. Երևան քաղաքում Այծեմնիկ Ուրարտուի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  17. Երևան քաղաքում Արփենիկ Նալբանդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  18. Երևան քաղաքում Վարդուհի Վարդերեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  19. Երևան քաղաքում Մետաքսյա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular