ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այժմ Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ. ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ վարչակազմը կրկին զգուշացրել է Վրաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին իրենց դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կապված Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ։

«Ինչ վերաբերում է Վրաստանում ռուսական ինքնաթիռներին, շատ արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքը իրենց օդային տարածք: Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ թռիչքների վերսկսմամբ, ինչը կարող է դնել նրանց դեմ Արևմուտքի պատժամիջոցների սպառնալիքի տակ», - երկուշաբթի լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Այժմ Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ»,- պնդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։

Վրացական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը մայիսի սկզբին հրապարակայնորեն քննարկել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular