ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդամենը երեք տասնամյակ, շնչահեղձ ժողովուրդ․աշխարհն անարդար չէ,մենք ենք անազնիվ մեր ճակատագրի հանդեպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«90-ականների պատերազմում, երբ թշնամուն պարտադրեցինք մեր կամքը, տարիներ շարունակ Արցախն ԱԶԳԻ համար միասնության, հպարտության և արժանապատվության  խորհրդանիշ էր...

...Իսկ հետո, երբ եկավ նեռը և առանց աչք թարթելու՝ հազարավոր զոհեր ու տարածքներ տալով, մանկուրթի համառությամբ,  այսօր հայտարարում է, թե  Ադրբեջանի «86.6 հազար քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,  նույն ԱԶԳԸ, չգիտես ինչու, լուռ ու անտարբեր է...

Սա ենք մենք... Ընդամենը երեք տասնամյակ, և հոգնած ու շնչահեղձ ժողովուրդ... Հետո էլ ասում ենք «աշխարհն անարդար է...»։ Այնինչ, իրականում. ոչ թե աշխարհն է անարդար, այլ մենք ենք անազնիվ մեր ճակատագրի հանդեպ... Հակառակ դեպքում ԱԶԳԸ կմերժեր ոչ թե իր երեկվա հերոսներին, այլ  այն տականքին, որը Երկիրը հասցրել է այս վիճակին»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular