ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլյացիան կապիտուլյացիա է, կապ չունի՝ ստորագրվում է Վաշինգտոնում, թե Մոսկվայում. Քրիստինե Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի այս ամբիոնին մոտենալը գնալով ավելի ծանր է դառնում, ընդհանրապես  կապիտուլյացիա վավերացնել  պատրասվող Ազգային ժողովի մասը լինելը խարան է, որը  դեռ երկար ժամանակ պետք է հասկանանք, ինչպես ենք մաքրելու մեր ճակատագրերի վրայից: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ ուզում է այս ամբիոնից երկու ուղերձ հղել.

«Առաջին. Կապ չունի, թե որ երկրում կամ մայրաքաղաքում է ստորագրվելու Հայաստանի դատավճիռը: Կապիտուլյացիան կապիտուլյացիա է, անկախ նրանից՝ ստորագրվում է  Վաշինգտոնում, Բրուսելում, թե Մոսկվայում, հետևապես դրա դեմ պայքարը պետք է լինի նույն ուժնգնությամբ։

 

Երկրորդ. դիմելով միջազգային  հանրությանը, Հայաստանի դաշնակիցներին, ցանկանում եմ ասել, որ այսօր Հայաստանում տիրող իրավիճակը  չպետք է ընդունել որպես համաձայնության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այս պահին, երբ ես այստեղից արտաբերում եմ այս բառերը, Հայաստանում ապօրինի  կալանքի տակ է գտնվում  թշնամուն չպարտված գեներալը,  նահատակված զինծառայողի մայրը, հետապնդման են ենթարկվում ոչ իշխանական հայացքներ ունեցողները»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ընդհանրապես, ՀՀ հասարակությունը գտնվում է  տեղեկատավական ահաբեկչության թիրախում, բայց անգամ այս դեպքում իրավիճակը  լոկ թվացյալ հանգստություն է փոթորկից առաջ։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ այս խորհրդարանը  մի քանի ընդդիմադիր ելույթով  վավերացնելու է Հայաստանի կապիտուլյացիան, սխալվում է։ Ընդհանրապես,  երբ հետևողականորեն մարդուց խլում են ամեն ինչ, մարդուն  չեն թողնում կորցնելու ոչինչ, մարդը դառնում է  ընդունակ ամեն ինչի։

Հայ ժողովրդից խլելով ամեն ինչ, չթողնելով  զարգանալու որևէ հեռանկար՝ դուք բացելու եք տարածաշրջանում  պանդորայի արկղը, որը ոչ թե խաղաղություն, այլ նոր անկայունություն, ուժերի  բալանսի նոր անդառնալի փոփոխություն է բերելու տարածաշրջան։

Մենք դա չենք ընդունելու, մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի հետ  փորձում ենք փորել հայ ժողովորդի համար»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular