ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուշագիր՝ սոցապնախարարության անունից. Վահան Քերոբյանի գործուղման ուշագրավ հաշվետվությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ է Քերոբյանը կրկին ԱՄԷ-ում եղել, սակայն Դուբայ քաղաքում:

Այս այցելության համար էլ ավիատոմսի արժեքը կազմել է 218 հազար դրամ, գիշերավարձը՝ 96 հազար դրամ (2 օրվա համար), օրապահիկը՝ 147 հազար 573 դրամ (3 օրվա համար)։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ծախսը կազմել է 462 հազար դրամ: Իսկ որքանո՞վ են արդյունավետ եղել պետբյուջեի հաշվին կատարված այցերը: Մայիսի 3-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նախարար Քերոբյանը մայիսի 7-10-ը էլի մեկնել է Աբու Դաբի՝ Արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հրավերով: Այնտեղ նա մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2023»-ին: Իր հաշվետվության մեջ նախարարը երկար բացատրել է, թե ովքեր են ելույթ ունեցել, կամ ինչ հարցեր են քննարկվել:

Ամենաուշագրավը թերեւս արդյունքների մասին հաշվետվությունն է, որտեղ նշվում է, որ ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել է հանդուրժողականության ոլորտում փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն սոցապնախարարության հուշագրի հետ:

Եթե նա համատեղության կարգով նաեւ սոցապնախարար չէ, ինչո՞ւ է ստորագրում փաստաթուղթ Սոցապնախարարության անունից: Սա էլ երեւի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ժողովրդավարության յուօրինակ դրսեւորում է, որտեղ չկա հայտնի պոզով, պոչով կոռումպացված կենդանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular