ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. պետնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաեւ հավելել է. «Խորհրդակցությունից հետո ԱՀ պետական եկամուտների և պետական տեսչությունների կոմիտեների աշխատակիցների կողմից ստուգումներ են նախաձեռնվել Մարտակերտի շրջանում, որի շրջանակում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular