ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է չվճարված ամսվա կենսաթոշակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը 1 ամիս պակաս վճարված կենսաթոշակը ստանալու հարցում։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ դիմումի՝ ինքն ունի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և համապատասխան կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետը երկարացնելուց հետո կենսաթոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթերը քաղաքացին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, սակայն հերթական թոշակի վճաման ժամանակ 1 ամսվա գումարը չի ստացել։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում քաղաքացին ստացել է իր չվճարված ամսվա կենսաթոշակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular