ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ընտրություն կատարենք խաղաղության եւ պատերազմի միջեւ. Ընդդիմության առաջարկները նոր պատերազմի մասին էին. Պապոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկությունների դաշտում ես շատ մեծ ցանկություններ ունեմ Հայաստանի ապագայի ու տարածքների վերաբերյալ, վստահաբար ձեր պատկերացրածը ավելի փոքր ու սահմանափակ է լինելու, քան իմ պատկերացրածը, բայց ես իրավունք չունեմ  ռեալ պոլիտիկից դուրս գալու, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ ինչ կարծիք ունեն իրենք՝ Փաշինյանի թիմակիցները, այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:

«Մեր ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը  պետք է ընտրություն կատարեն՝ խաղաղություն, թե՞ պատերազմ, ընդ որում պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի այսօրվա վիճակը, պատկերացնելով, թե նրա հնարավոր աջակցության չափն ինչպիսին կարող է լինել: Նաեւ գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության մասին։ Գիտեք,  թե աշխարհում ինչ են մտածում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին:

Այս իրավիճակում պետք է մենք որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևոր։

Մենք պետք է ընտրություն կատարենք ՝ պատերազմի և արկածախնդրության  ու խաղաղության միջև։ Պատերազմն ու արկածախնդրությունը բրելու է Հայաստանի անկախության կորստի վտանքի եւ տարածային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման, բազմատեսակ կորուստների:

Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի։  Օրակարգում չկա այլ տարբերակ», - նշեց Պապոյանը։

Պատգամավորն ասաց, թե նախօրեին լսել է ընդդիմադիր պատգամավորներին, բայց, ըստ իրեն, նրանց հայտարարությունները ոչնչի մասին էին. «Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, ուզում էի մի հուշող բան, մի լավ բն լսել, որ գնայինք կուսակցությունում քննարկեինք դա, ասեինք՝ սենց բան են ասել, գուցե սա էլ փորձենք: Ցավոք սրտի, նրանք ոչինչ չառաջարկեցին: Իրենց առաջարկները կա՛մ ոչնչի մասին էին, կա՛մ անուղղակի նոր պատերազմի և կորուստների մասին էին։ Միգուցե դա նրանցից ոմանց ձեռք է տալիս, որովհետև նրանց խնդիրը Հայաստանը կառավարելն է, ոչ թե ՀՀ-ն, իսկ Հայաստանը կարող է լինել նաև ցանկացած երրորդ պետության կազմում՝ որևէ կարգավիճակով։ Ինձ համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության լինելիությունն է», - հայտարարեց Գևորգ Պապոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular