ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկայունությունն աշխարհում աճում է. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրավիճակն աշխահում դառնում է ավելի անկայուն, ի հայտ են գալիս լարվածության նոր օջախներ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության հարցերը ղեկավարող Բարձր ներկայացուցիչների XI միջազգային հանդիպման բացման ողջույնի խոսքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք, որ ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է անկայունության աճով։ Տարբեր տարածաշրջաններում ընդլայնվում են նախկին եւ ի հայտ են գալիս  լարվածության նոր օջախներ, կուտակվում է հակամարտություններից բացասական բեռը։ Շատ երկրների ժողովուրդները ենթարկվում են դրսում կազմակերպված հեղաշրջումների դրամատիկ հետեւանքներին»,- արձանագրել է նա։

Պուտինը նշել է, որ դա ուղիղ կապված է առանձին պետությունների եւ միավորումների՝ «իրենց գերիշխանությունը պահպանելու, պահելու, իրենց կանոնները թելադրելու ձգտման հետ՝ լիովին անտեսելով այլ պետությունների ինքնիշխանությունը, ազգային շահերը, ավանդույթները»։

«Այս ամենն ուղեկցվում է ռազմական պոտենցիալի ավելացմամբ, այլ երկրների ներքին գործերին կոշտ միջամտությամբ, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան պետությունների հրահրած էներգետիկ եւ պարենային ճգմաժամերից  միակողմանի առավելություններ կորզելու փորձերով»,- տեղի ունեցողը նկարագրել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ այդ քայքայիչ, շանտաժի եւ ոչ լեգիտիմ պատժամիջոցների գիծը իրական այլընտրանք ունի։ «Դա կայունության ամրապնդումն է աշխարհում, միասնական անբաժանելի անվտանգության համակարգի հետեւողական ստեղծումը, տնտեսական, տեխնոլոգիական եւ սոցիալական զարգացման ապահովման մասշտաբային խնդիրների լուծումը»,- նշել է ՌԴ նախագահը։

«Եվ այստեղ նախ եւ առաջ անհրաժեշտ է բոլոր երկրների ջանքերի համախմբումը, համատեղ քրտնաջան աշխատանքը փոխադարձ հարգանքի, գործըկերության եւ վստահության սկզբունքների հիման վրա։ Հենց այս մոտեցումներն են դրված Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված Հայեցակարգում»,- ամփոփել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular