ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցի զորակոչիկներից կբռնագրավեն արտասահմանյան անձնագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու եւ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք պարտավորեցնում են զինվորական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության զորակոչիկներին իրենց անձնագրերը ի պահ հանձնել այն մարմնին, որը նրանց տրամադրել է այդ  փաստաթուղթը:

Զորակոչիկը պարտավոր կլինի անձնագիրն ի պահ հանձնել զորակոչի մասին հայտարարությունից հետո հինգ օրվա ընթացքում, իսկ այն կարող է վերցնել զորակոչի հետ կապված երկրից մեկնելու ժամանակավոր սահմանափակման ժամկետի կամ անձնագրի ժամկետի լրանալուց հետո։

Եթե ​​արտասահմանյան անձնագիրն առանց հիմնավոր պատճառի պահպանման չփոխանցվի լիազոր մարմնին, ապա այն կճանաչվի անվավեր։ Անձնագիրն անվավեր կճանաչվի նաեւ, եթե դրա սեփականատերը փոխի ազգանունը, անունը, հայրանունը կամ ծննդյան ամսաթվի եւ վայրի տեղեկությունների փոփոխության, սեռի փոփոխության եւ քաղաքացիության դադարեցման դեպքում:

Փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն Դաշնության խորհրդի կողմից եւ ստորագրվեն Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 180 օր հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular