Տղամարդիկ անասուններ են. Մոնիկա Բելուչի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով մասնակցում է Բերգրադի FEST 45-րդ կինոփառատոնին, լրագրողներին զարմացրել է սերբերենով արված «Տղամարդիկ անասուններ են» արտահայտությամբ:
Blic թերթի հաղորդմամբ` Բելուչին այս արտահայտությունն արել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները նրան խնդրել են ինչ-որ բան ասել սերբերենով:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հանգստացրել է շփոթված լրագրողներին` բացատրելով, որ դերասանուհին ընդամենը կրկնել է իր բառերը «Ծիր կաթինով» ֆիլմից: Դրվագներից մեկում Բելուչին ասում է իր սիրեցյալին, որի դերը կատարում է Կուստուրիցան. «Տղամարդիկ անասուններ են», և վերջինս պատասխանում է. «Այո, բայց ոչ բոլորը»:
Էմիր Կուստուրիցայի ֆիլմում նկարահանվելու համար Մոնիկա Բելուչին ստիպված է եղել սովորել սերբերենը, քանի որ ռեժիսորը դեմ է եղել, որ նրա դերը հնչյունավորի մեկ այլ դերասանուհի: