ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 տոննա կոկայինի գործով հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ 1 տոննա կոկայինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, որն այժմ հետախուզության մեջ է գտնվում, եւ Հանրապետական խմբակցության անդամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ արտառոց դեպք է։ Այդ 1 տոննա կոկայինի հասցեատերը կարծես թե բանանի հայտնի ներկրման զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, որն այժմ հետախուզության մեջ է գտնվում, եւ Հանրապետական խմբակցության անդամ։ Չեմ կարող որեւէ մեկի անվտանգության կանխավարկածը խախտել, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալի է hասել, ընդ որում կարող են ընդգրկված լինել ամենատարբեր մարդիկ։ Մեր Քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, բայց ոչ կուսակցական պատկանելություն, հիմա եթե պարզվի, որեւէ մեկը Հանրպետական կուսակցության անդամ է, նշանակում է Հանրապետականներին կուսակցության նախագահ գլխավորությամբ ձերբակալենք։ Կարող են լինել տարբեր կուսակցությունների ադնամներ, անկուսակցակններ, հավատացյալներ եւ անհավատներ»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular