ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրները պետք է ստեղծեն զարգացման սեփական բյուջեն. Գլազեւ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ երկրները պետք է ստեղծեն զարգացման սեփական բյուջեն։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ վերլուծվել են միության բոլոր հինգ պետությունների երկարաժամկետ առաջնահերթությունները, եւ դրանք համընկնում են հիմնականում եւ՛ կրիտիկական տեխնոլոգիաների, եւ՛ առաջնահերթ ուղղությունների տեսանկյունից։ 

«Մենք տեսնում ենք կապիտալի հսկայական աճ․  մեր աշխատանքի տասը տարիների ընթացքում մեր միությունը լքել է մի ամբողջ տրիլիոն դոլար, մի բան, որը չի վերադարձվել հիմնականում հումքի արտահանումից ստացված արտարժութային հասույթի տեսքով։ Մենք առաջարկում ենք մտածել այն մասին, թե ինչպես կարելի է այդ գումարը կապել համատեղ նախագծերում եւ զարգացման ուղղություններում։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ԵԱՏՄ զարգացման բյուջե»,-ասել է Գլազեւը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular