Նոր ատոմակայան կառուցելու համար բանակցում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, 3-րդ երկրների հետ․ Փաշինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեր ատոմակայանը, ցավոք, ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Նոր ատոմակայան կառուցելու համար բանակցություններ են վարվում են Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, 3-րդ երկրների հետ, որ հասկանանք՝ մեզ համար որն է տնտեսապես ավելի շահավետ։ Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի էլեկտրական ատոմակայանների հնավորություններին։
«Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը՝ 7 ՄՎտ, հիմա մեր ատոմակայնը 400 ՄՎտ է։ Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 ՄՎտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 ՄՎտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե, մոդուլայինի հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշեց վարչապետը։