ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ բանաձև է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

«Կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղղություն է։ Եվ նաև կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին այնուամենայնիվ համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին»,- նշեց Փաշինյանը։

«Իհարկե մյուս կողմից էլ նաև Բաքվից էլ այդ պատրաստակամությունը պետք է լինի։ Որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։ Եվ գուցե դա է պատճառը նման վերաբերմունքի և ռեակցիայի։ Եկեք շատ արագ հետևություններ չանենք»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։

Ալեքսանյանն Փաշինյանին ուղղված հարցում անդրադարձավ 2 օր առաջ Արցախի Ազգային ժողովի հրատապ նիստում հնչած ելույթներին և ասաց, որ իր մոտ տպավորություն էր, թե արցախցի պատգամավորները ՀՀ իշխանություններին փորձում էին ասել, որ չեն ուզում բանակցել, որ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեն, իսկ Արցախից ասեն՝ ինչպես բանակցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular