ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ամեն բան «ճիշտ է» անում, եթե դիտարկենք իր տեսանկյունից. Ռուբեն Մխիթարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

Նիկոլը ամեն բան «ճիշտ է» անում, եթե դիտարկենք իր տեսանկյունից: Նա գիտակցաբար անլրջացնում է պրոցեսը, որպեսզի իր էլեկտորատին վստահություն ներշնչի, որ տիրապետում է իրավիճակին, դրա համար էլ դաշտ է նետում «կադաստրի թղթերի, ցրտադիմացկուն կովերի» կամ այլ ոչ էական, զավեշտալի և «խնդալու» թեմաներ, որ հանդիսատեսին զվարճացնի: Նա դա անում էր թե որպես պատգամավոր իր «ցմփերով», ստերով ու կեղծիքով, նա դա անում է նաև վերջին 5 տարին: Երբ դու անլրջացնում ես օրհասական պահը, դու դառնում ես անեսթեզիոլոգ, որը ցավոտ և գուցե մահացու վիրահատությունից առաջ մի 2 ծիծաղելի բան է պատմում հիվանդին ու նոր դոզան տալիս:
Նա նաև շատ լավ տիրապետում է վերնագրային ձևակերպումներին, այդ իսկ պատճառով էլ արդեն ամբիոնին մոտենալուց հստակ ռեպլիկների հաշվարկ ունի:
Նա գիժ չէ: Նա անմեղսունակ չէ: Նա շատ լավ հասկանում է թե ինչ է անում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular