ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կացարանում մահացած 15 զինվորների գործով ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեր կողմից ս․թ․ ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել հրդեհից փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա նաեւ հավելել է, որ փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը.

  1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
  2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։
  3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։
  4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։

Հայտնում եմ Ձեզ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու օր երկարաձգվել է ևս երկու ամսով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular