ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Մալենկոյի օրիգինալ ծնունդն ու նվիրական երազանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Դիանան բոլորում է 22 տարին։

 Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, թե ինչպես է սկսել տոնական օրն ու ինչով է այն հիշարժան դարձել։

 «Երեկ ընկերներիս հետ գնացել էինք ջազ համերգի՝ Վահագն Հայրապետյանին լսելու։ Ուղիղ կեսգիշերին ընկերներս տորթով շնորհավորեցին ինձ, ինչից հետո գնացինք բուրգեր ուտելու:) Օրիգինալ ծնունդ ստացվեց՝ բուրգեր ուտելով, բայց քանի որ շատ սոված էի, մտածեցի, ինչու ոչ, կարելի է ծնունդը նաև բուրգեր ուտելով նշել»,– ասաց Դիանան։

Այնուհետև դերասանուհին հետևել է «Օսկար» մրցանակաբաշխությանը, թեև մինչև վերջ արթուն չի մնացել։ «Հիմնականում  «Օսկարը»  լինում է տարեդարձիս գիշերը կամ 1 օր առաջ, դրա համար  հաջորդ օրն աչքերիս տակ կապույտ է լինում։) Քանի որ այսօր եթերի եմ, որոշեցի ամբողջը չնայել և հավուր պատշաճի ներկայանալ եթերի»,– ասաց դերասանուհին, ով տորթի մոմերը փչելիս  Օսկարի հետ է կապված նվիրական երազանք է պահել։ «Երազանքս է մոտակա տարիներին ծնունդս նշել «Օսկարի» բեմում՝ «Օսկար» ստանալիս»,– ասաց նա։ 

Տարեդարձի կապակցությամբ այս տարի Դիանան խնջույք չի կազմակերպել, ինչպես անում է սովորաբար։ «Այսօր աշխատանքի եմ, գործընկերներիս հետ կնշեմ ծնունդս, հետո ուղիղ եթեր ունեմ։ Բացի այդ, մառախուղն այդքան էլ լավ չի անդրադարձել տրամադրությանս վրա։ Հատուկ ինչ–որ բան չեմ կազմակերպել։ Հնարավոր է՝ օրվա վերջում պահի ազդեցությամբ ինչ–որ բան որոշեմ, դեռ չգիտեմ»,– ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ աշխատանքային ծնունդ ունենալն իր համար սովորական երևույթ է։ 

 «Գրեթե ամեն տարի ծնունդս եթերում եմ նշել։ Դա ավելի դրական էմոցիաներ է պարգևում ինձ. ուրախ եմ, որ  այս տարի էլ եմ եթերում, քանի որ իմ սիրելի գործով եմ զբաղվում»,– նշեց նա։

 22-ամյակի կապակցությամբ Դիանան դեռևս նվերներ չի ստացել։ «Հետաքրքիր է, որ դեռ նվերներ չեմ ստացել, բայց ամեն ինչ առջևում է։)»,- լիահույս եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular